Նյու Յորքի ոստիկանության ղեկավար Ուիլյամ Բրեթթոնն անհավանական հիմարություն է անվանել հակաահաբեկչական գործունեության համար ծախսերի կրճատման՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մտադրությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վաշինգթոնում իսկական ու անհավանական հիմարություն է կատարվում»,- ասել է նա:
Նրա տեղակալը՝ Ջոն Միլլերը, նույնպես շեշտել է, որ հենց հակաահաբեկչական գործունեության ընդլայնումն էր զգալի արդյունքներ տվել քաղաքում:




























