Ցավոք, Լեռնային Ղարաբաղում ներկայիս պատերազմը վաղուց սպասելի էր։ «Obozrevatel TV»-ի եթերում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի պատմական գիտությունների դոկտոր Անդրեյ Զուբովը։
Նրա խոսքով՝ այս էսկալացիայի նախաձեռնությունը ամենայն հավանականությամբ գալիս է Ադրբեջանից։ «Հայաստանն ուներ, ինչ ցանկանում էր. նա վերահսկում է սահմանը եւ ցանկանում է պահպանել այն, ինչ ունի։ Ադրբեջանը երազում է վերականգնել տարածքային ամբողջականությունը»,- պարզաբանել է Անդրեյ Զուբովը։
Հարմար է փորձել խնդիրը լուծել իրենց երկրների նախագահների բացակայությամբ, երբ երկու նախագահն էլ ԱՄՆ-ում են։ Եթե չստացվի, մեղքը կբարդեն գեներալների վրա. նախագահը երկրում չի եղել։ Եթե հաջողվի, դա պայթյունի արդյունք կունենա։ «Ադրբեջանի ղեկավարությունը երազում է վերականգնել երկրում իր ժողովրդականությունը։ Դրա հետեւանքով պատերազմ, եւ մարդիկ են զոհվում։ Եթե Հայաստանը կարողանա դադարեցնել էսկալացիան, որոշ ժամանակ անց հակամարտությունը կսպառվի»,- նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանին անխոս աջակցում է Թուրքիան։ Նա շահագրգռված է, որ Կովկասը դադարի լինել Ռուսաստանի ազդեցության գոտին։ «Եթե հակամարտությունը բորբոքվի, Ռուսաստանը ստիպված կլինի կողմնորոշվել, թե ում է պաշտպանում։ Եթե Հայաստանին, ինչն ավելի հավանական է, ապա Ադրբեջանն ավելի շատ կմերձենա Թուրքիային, իսկ Էրդողանը կբաժանի Հարավային Կովկասը իր եւ ոչ իր ազդեցության գոտիների։
Այստեղ շատ լուրջ խաղ է, եւ Կրեմլի համար լուրջ որոշումների ժամանակն է։ Լավագույնը ստատուս քվոյին վերադառնալն է»,- կարծում է փորձագետը։
Նրա կարծիքով նման մակարդակի որոշումն անխոս պետք է կայացնի Պուտինը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, նրանք այս դեպքում շահագրգռված են հնարավորինս արագ մարել հակամարտությունը։ Այստեղ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են։




























