Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի միջազգային հանձնաժողովը հայտնել է, որ մարդու իրավունքների ոլորտում երկրի ԱԳՆ աշխատանքը անբավարար է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն պետք է բարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության հարցի նշանակությունը»,- ասված է հանձնաժողովի հրապարակած զեկույցում, որը կոչվում է «Արտասահմանում մարդու իրավունքների պաշտպանության իրականացման եւ ֆինանսավորման ոլորտում Մեծ Բրիտանիայի աշխատանքը»։
Պատգամավորների կարծիքով, չնայած Magna Carta Fund ծրագրի բյուջեի կրկնապատկմանը, որն ուղղված է արտասահմանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ԱԳՆ-ն պետք է ավելի լավ ձեւակերպի իր խնդիրներն ու դրանք ավելի կոնկրետ իրականացնի։
Հանձնաժողովը զեկույցում նշել է, որ թեպետ վաղ է դատել, թե որքանով է այդ մարտավարությունը արդյունավետ, այդուհանդերձ ԱԳՆ-ն մտահոգված է նշված ոլորտներում կոնկրետ պլանների բացակայության հանգամանքից։




























