Մոսկվան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է անում դադարեցնել մարդու իրավունքների ոտնահարումները, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Վե՛րջ տվեք զանգավածաբար կոպտորեն խախտել մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը»,- իր Twitter-ում գրել է ԱԳՆ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանին Դոլգովը՝ դիմելով Էրդողանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։