«Իսլամական պետության» ահաբեկիչները փորձում են քիմիական զենք ստեղծել ու այն օգտագործել Եվրոպայի վրա նոր հարձակման համար, հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով մարոկանյան ծառայության ղեկավար Աբդելհակ Խիամը The Sun–ին տված հարցազրույցում:

Ինչպես վստահեցնում է Խիամը, անցած տարի նրա ստորաբաժանումը ոչնչացրել է խմբավորման 25 բջիջներ Մարոկկոյում: Բացի դրանից, այս տարվա փետրվարին ավազակախմբերից մեկի ոչնչացման գործողության ընթացքում շենքում հայտնաբերվել են իպրիտի պաշարներ: Ավելի ուշ պարզվել է,որ այդ խմբավորումը քիմիական հարձակումներ էր ծրագրում Մարոկկոյի չորս քաղաքներում:

«Միանգամայն հնարավոր է, որ ԻՊ-ն այս մեթոդը կօգտագործի Մեծ Բրիտանիայում ու ԵՄ այլ երկրներում հարձակումներ կազմակերպելու համար: Խմբավորումն ունի մահապարտ երեխաների ջոկատներ, ու մենք գիտենք, որ նրանք այդ երեխաներին իրենց ճամբարներում վարժեցնում են Եվրոպայում ահաբեկչական հարձակումներում օգտագործելու համար: Ինչ վերաբերում է քիմիական զենքին, մենք ինքներս ենք տեսել, թե ինչ հեշտությամբ նրանք կարող են պատրաստել այն»,- հայտնել է Խիամը

Նա նաեւ հավելել է, որ Մարոկկոյում ահաբեկիչներր մոտ հայտնաբերված նյութերը, որոնք անհրաժեշտ են իպրիտի ստացման համար, հասանելի են եվրոպական խանութներում, ինչից զինյալները կարող են օգտվել, հայտնում է Gazeta–ն: