Չինաստանը հույս ունի, որ Ղարաբաղում հակամարտության կողմերը ստեղծված իրավիճակը կկարգավորեն խաղաղ բանակցությունների ճանապարհով, ճեպազրույցին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք հույս ունենք, որ համապատասխան կողմերը զսպվածություն, հանգստություն կդրսեւորեն եւ ներկայիս իրավիճակը կկարգավորեն խաղաղ բանակցությունների ճանապարհով», — ասել է Հուն Լեյը:




























