Մարտակերտում ապրիլի 4-ին, ժամը 14:00-ի դրությամբ հակառակորդի կողմից վերսկսված ինտենսիվ հրետակոծությունը դադարեցվել է երեկոյան ժամը 23:00-ին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ քաղաքում իրավիճակը հանգիստ է: 

«Հակառակորդի կողմից երեկվա հրետակոծության հետեւանքով Մարտակերտում նոր ավերածություններ կան: Մենք հայրենի հողում ենք ու պատրաստ պաշտպանելու հայրենիքը մինչեւ հաղթանակ»,- ասել է Մ. Գյուրջյանը:

Նշենք, որ Մարտակերտ քաղաքի վրա ապրիլի 2-ին, 3-ին եւ 4-ին ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» գրադ կայանքներից ու 152-մմ հրետանուց պարբերաբար ինտենսիվ կրակ է բացել: Թշնամու հրետակոծության հետեւանքով շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաեւ քաղաքը սնուցող գազատար խողովակներ: