Արեւմուտքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդեպ վերաբերմունքը նմանվում է ռուսաստանյան առաջնորդ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վերաբերմունքին. Դա նշանակում է, որ Արեւմուտքը դեմ չի լինի Ալիեւի տապալմանը: Այդ մասին ապրիլի 5-ի մամուլի ասուլիսին հայտնել է քաղաքական փորձագետ Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, պատահական չեն Պանամայում Ալիեւի օֆշորային սեփականությունների մասին տեղեկությունները: «Այժմ հայկական կողմի համար ծայրաստիճան կարեւոր են տարածքային ձեռքբերումները: Տարածքային առաջընթացը չափազանց կարեւոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու տեսանկյունից», - ընդգծել է Սաֆարյանը:




























