Իրեն ներկայացնելով որպես եվրոպական արժեքների հետնորդ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերթական անգամ ապացուցեց, որ Կիեւը նման առաջնորդով դեռ շատ հեռու է համամարդկային ու միջազգային իրավական նորմերից ու արժեքներից, իսկ ԵՄ-ին անդամակցությունը դեռ յոթ սարի հետեւում է:

Հենց վերջին օրերի իրադարձություններից հետո՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զանգից հետո, Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսեց նահանջել՝ Պյոտր Պորոշենկոն, որը պաշտոնական այցով Ճապոնիայում է, չսպասելով անգամ հայրենիք վերդառնալուն, Ծագող արեւի երկրից զանգահարեց «Բաքվի խանին»:

Նավթային չկայացած սուլթանին մխիթարելու համար Պորոշենկոն առաջին հերթին ադրբեջանցի գործընկերոջը վստահեցրեց, որ «աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Ինչպես ասում են՝ թեկուզ ոչ գործով, բայց գոնե խոսքով:Նմանատիպ զանգի շտապողականությունը կարելի է նաեւ բացատրել «մոսկալներից» բամբասելու, նաեւ ուկրաինական զենքի գործնական կիրառման մասին հետաքրքրվելու ցանկությամբ:

Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պորոշենկոն ու Ալիեւը « Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում համակարգել են իրենց գործողությունները միջազգային կազմակերպությունների շրջանակում»: Նախագահը վստահեցրել է, որ Ուկրաինայի դիրքերն անփոփոխ են «Ադրբեջանի ինքնիշխանության ու միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում»:

Միայն թե հարց է ծագում, թե տարածշքային ամբողջականության հարցով ինչ կարգին բան կարող էր Ալիեւին խորհուրդ տալ Պորոշենկոն, եթե հենց ինքն այդ առումով խնդիրների մեջ է թաղված: Չնայած հենց այդ առումով նրանք սրտանց խոսելու ու իրար մխիթարելու թեմաներ, իրոք, ունեն: