Այս ամենից հետո զենքի վաճառքն անբարոյականություն է:  Facebook-ի իր էջում ռուսերենով նման գրառում է արել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, թե Ռուսաստանը, պայմանագրերի համաձայն, կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին որպես ռազմավարական գործընկերոջ։

Ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ ապրիլի 8-ին ընդունելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, բառացի ասել էր. «Դմիտրի Անատոլիի, վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից եւ բարեկամ»։