Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարն օր օրի համալրվում է, եւ հավաքված միջոցներն ուղղվելու են բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

«Արցախում, Հայաստանում եւ արտերկրում ապրող իմ հայրենակիցներ, ոչ ռուսը, եւ ոչ էլ որեւէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու, մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու:

Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարը օր օրի համալրվում է, եւ այն ուղղվելու է բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը:

Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական եւ նյութական ռեսուրսներ` կկարողնանք խնայել մեր զինվորների կյանքը:»,- գրել է Արթուր Աղաբեկյանը:

Նշենք, որ ԼՂՀ կառավարության կողմից բացվել են բանկային հաշվեհամարներ, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել, դրամական փոխանցումներ կատարեն հետեւյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):