Լեռնային Ղաբարաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներով: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հաղորդագրությունում նախարարը հիշեցրել է, որ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը սպանվեց Ադրբեջանի Զինված ուժերի գնդակոծության հետեւանքով, ինչը երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենիայի 38 հոդվածի խախտում է:

Եվս երկու երեխա ադրբեջանական կողմի հարձակման հետեւանքով վիրավորվել է, իսկ Մարտակերտի դպրոցը լրջորեն վնասվել է: