1994-ից սկսած Լեռնային Ղարաբաղում հրադադար էր: Եվ մեկ էլ հանկարծ հակամարտությունը կտրուկ սրվում է այն պահին, երբ դեռ հարեւան Սիրիայում մարտերը չէին հասցրել քիչ թե շատ հանդարտվել: Ինչպե՞ս էր հնարավոր կանխել դա: Ո՞ւմ էր ձեռնտու այս լարվածությունը: Այս հարցին «Վեստի վ սուբբոտու» ծրագրին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։
1988-ին կատարվեց Երեւան-Բաքու առաջին ուղիղ չվերթը: Սա մաքոքային դիվանագիտության դասական օրինակ է: Գլխավոր շտաբերի ղեկավարները Մոսկվա էին մեկնել Բաքվից, Երեւանից, այստեղ էր Ռուսաստանի արտգործնախարարը: Իրոք լիարժեք մաքոքային դիվանագիտություն: Մոսկվայի ջանքերով հաջողվեց ինչ-որ բան փոխել հայերի ու ադրբեջանցիների գիտակցության մեջ: Մի բան, ինչի հետ նրանց դեռ մինչեւ վերջերս չէին համաձայնում, իսկ հետո համաձայնեցին այդ ջանքերի շնորհիվ:
Դուք թերեւս իրավացի եք, Երեւանից Բաքու ուղիղ չվերթները կարելի է մատների վրա հաշվել, ինչն ինքնին վկայում է շիկացած կրքերի ու խնդրի խորության մասին: Կատարվածից հետո իմ կարծիքով գլխավորն այն էր, որ Ռուսաստանն անի այն ամենը ինչ կարող է՝ որպես ազդեցիկ պետություն, որը գործընկերային ու դաշնակցային հարաբերություններ ունի եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ, որպեսզի այս հակամարտությունը չձգձգվի ու չանցնի մշտական փուլ: Դրա համար էլ մեր նախագահը զանգահարել է նախագահ Ալիեւին ու նախագահ Սարգսյանին, ցույց տալով մեր դիրքորոշումը, որն է՝ ոչ մի դեպքում թույլ չտալ էսկալացիա, անկախ նրանից, թե ինչ է կատարվում, ով է սկսում, ինչ դատողություններ կան, հիմա կարեւորը հանգստանալն է, դադարեցնել կրակը, հրադադար հայտարարել ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: Հետո արդեն եղան նաեւ այլ շփումներ: Մոսկվա ժամանեցին Գլխավոր շտաբների ներկայացուցիչները, որպեսզի քննարկեն հրադադարի որոշակի ռազմական ասպեկտներ, սկսվեցին դիվանագիտական շփումներ: Քանի որ ես ծրագրում էի հատուկ այցելություն կատարել Հայաստան՝ նպատակահարմար համարվեց, որ ես եւ՛ Հայաստան այցելեմ, եւ՛ Ադրբեջան ու այդ պետությունների ղեկավարների հետ տեղում քննարկեմ իրավիճակը: Ինձ հաջողվեց անել դա: Ես հիմա արդեն իմ պատկերացումներն ունեմ այն մասին, թե ինչպես են զարգացել իրադարձությունները ու ամենակարեւորը՝ թե ինչ է պետք ձեռնարկել։
Դուք քարտեզնե՞ր եք ուսումնասիրել Սարգսյանի ու Ալիեւի հետ:
- Ոչ, մենք գիտենք, թե ինչի մասին է խոսքը: Ես այս խնդիրը բազմիցս քննարկել եմ տարբեր կազմերով, բայց նույն մասնակիցների հետ՝ թե՛ նախագահ Սարգսյանի, թե՛ նախագահ Ալիեւի հետ: Ընդհանուր առմամբ հավանաբար մեկուկես տասնյակ նման հանդիպումներ են եղել: Եվ հետո դրանք շարունակվել են նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու այլ մասնակիցների մասնակցությամբ: Դրա համար էլ դա պարզապես խոսակցություն էր այն մասին, թե ինչ է կարելի ու ինչ չի կարելի:
Գլխավոր շտաբերի ղեկավարները ժամանեցին հենց Մոսկվա: Ռուսական արբանյակները արձանագրել էին զորքերի բոլոր շարժերը: Այսինքն Ռուսաստանի ամբողջ գերագույն ղեկավարությունը եկել էր ոչ թե միայն քաղաքականության մասին խոսելու, այլ ինչպես ասում են օրինակներով խոսելու՝ ձեր զորքերը այստեղ են մտել, իսկ ձերը՝ այստեղ: Իրավացի՞ եմ։
Հիմա ոչինչ քողարկել հնարավոր չէ: Բայց դա չէ կարեւորը: Կարեւորը նմանատիպ իրավիճակներում ոչ թե ուժերի տեղաբաշխումը ցույց տալն է՝ թե ով ուր է առաջ գնացել ու ոչ էլ նույնիսկ տխուր հետեւանքներն ամփոփելը՝ չնայած դա շատ ծանր ու բարդ թեմա է, կարեւորը պետք է ցույց տալ, որ անհրաժեշտ է հանդարտվել ու դադարեցնել կրակը: Հենց դրանով էլ զբաղվել են Ռուսաստանի ներկայացուցիչները: Եվ ես ուրախ եմ, որ դա հաջողվել է անել, համենայն դեպս՝ այս պահի դրությամբ:
Իրավիճակը մեկ շաբաթվա ընթացքում զարգացավ:
Զինադադար է հայտարարվել: Այն պահպանվում է: Եթե նույնիսկ կա փոխհրաձգություն, դրանք հատուկենտ բնույթ են կրում, բայց ծանր տեխնիկայի, հրետանու կիրառությամբ լայնածավալ ռազմական գործողություններ չկան:
Երկու պոտենցիալ խնդիր կա: Մեկը ստորին մակարդակի է, երբ քաղաքական առաջնորդները պայմանավորվում են, բայց չեն դիմանում կոնկրետ հրամանատարի նյարդերը, որը նստած է կոնկրետ խրամատում եւ նշանոցով հակառակորդին է նայում արդեն ամիսներ շարունակ, գուցեւ` տարի: Երկրորդ խնդիրը արտաքին միջավայրն է: Այդուհանդերձ, Հարավային Կովկասում տեղի ունեցողը աշխարհագրական առումով շատ մոտ է նրան, ինչ տեղի է ունենում Սիրիայում, այն մեծ հաջողություններին, որ այնտեղ ձեռք են բերվել նաեւ ռուսական զենքով եւ ռուսական դիվանագիտության շնորհիվ, այն մոտ է Թուրքիային. եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը սահմանակից են Թուրքիային: Այդ պատճառով ինքնաբերաբար հարց է առաջանում. այս ամենն ինչպե՞ս է ընթանում սիրիական կարգավորման, ինչպես նաեւ Թուրքիայի հետ Ռուսաստանի առկա խնդիրների համատեքստում:
Ես դավադրության տեսությունների երկրպագու չեմ: Բայց դա չի նշանակում, թե այս հակամարտությունը զարգանում է անօդ տարածությունում, ստերիլ դաշտում, որտեղ միայն կողմերն են իրար հետ հակամարտում, երբեմն դա թեժ փուլի է վերաճում, ուղեկցվում է ռազմական գործողություններով, զոհերով եւ այլն: Անկասկած ընդհանուր իրավիճակի, մարդկանց տրամադրության, այս կամ այն որոշման ընդունման վրա ազդում է շրջակա միջավայրը: Կան մի շարք ուժեր, որոնք շատ ուշադիր վերլուծում են այս հակամարտության հետեւանքները եւ դրա ազդեցությունը եւ Մերձավոր Արեւելքում, եւ Ռուսաստանի Դաշնությունում իրավիճակի վրա եւ հակառակը: Այդ պատճառով ես չեմ բացառում, որ գոյություն ունեն դրսից այս հակամարտության վրա ազդող գործոններ: Դուք թուրքական գործոնը նշեցիք, այն հավանաբար կա թեկուզ նրա համար, որ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը:
Հույս ունենանք, որ հրադադարը կպահպանվի: Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել եւ Հայաստանին, եւ Ադրբեջանի՞ն:
Ռուսաստանը երկու երկրների համար էլ գործընկեր երկիր է:
Հայաստանի համար նաեւ դաշնակից է ՀԱՊԿ-ում:
Հայաստանի համար մենք նաեւ հանդես ենք գալիս որպես դաշնակից ՀԱՊԿ-ի գծով, բայց բոլորի հետ մեր հարաբերությունները միջպետական են: Դրանք հիմնված են համաձայնագրերի վրա, այդ թվում նաեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին: Մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվում է այդ դերից: Մենք հրաշալի հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Կսկսեն զենք գնել այլ երկրներից: Դրանից մահաբերության աստիճանը չի պակասի: Դա կարող է խախտել նաեւ գոյություն ունեցող հավասարակշռությունը: Մենք հասկանում ենք մեր գործընկերների հարցադրումները, եւ բոլորը պատկերացնում են ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Հետեւաբար, ես վստահ չեմ, որ այս շուկա այլ երկրներից զենքի մատակարարների մուտք կթեթեւացնի իրավիճակը: Ես կարծում եմ, առավել հավանական է, որ իրավիճակն ավելի կբարդանա:
Այսինքն՝ Դուք նկատի ունեք, որ ներկայումս Ռուսաստանը ներկայացնում է այդ բալանսը, տեսնում է այդ իրավիճակը, երբ որոշ միջադեպերի բացառությամբ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ 2 անգամ պիտի մտածեն մարտական գործողություններ սկսելուց առաջ։ Որովհետեւ շատ լուրջ հարված էր հասցվել՝ հաշվի առնելով այն զենքը, որը նրանք ունեն։ Այսինքն՝ դա զինվածության բավական լուրջ աստիճան է, ինչն էլ կանգնեցնում է այդ հակամարտությունը։
Ես կարծում եմ, որ զենքը կարող է եւ պետք է գնվի ոչ միայն այն երբեւէ օգտագործելու, այլ նաեւ որպես զսպման գործոն օգտագործելու համար։ Եվ այդ պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը։
Միգուցե Երեւանում եւ Բաքվում իմ ընկերները կռվեն ինձ հետ, բայց ինձ թվում է, որ լավ է, որ նման հակամարտությունները, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, սառեցված էին։ Թող մի քանի սերունդ փոխվի, որոնցից հետո հնարավոր կլինի լուծել այդ հակամարտությունը, երբ չեն լինի թարմ հիշողություններ այն մասին, թե ինչ է կատարվել։ Որքանով ես գիտեմ, Երեւանում եւ Բաքվում Ձեր զրուցակիցների թվում կան մարդիկ, որոնք այլ տեսակետ ունեն եւ կարծում են, որ այս հակամարտությունն արդեն երկար ժամանակ սառեցված է մնացել, ժամանակն է լուծել այն։ Ի՞նչ եք Դուք պատասխանում։
Բոլորն են ուզում մասնակցել հակամարտության լուծման գործին, փոխել իրավիճակը։ Եվ դրանում շատ քաղաքական գործիչներ արդարացիորեն տեսնում են իրենց պատասխանատվությունը ապագա սերունդների առաջ։ Այսինքն՝ կարեւոր է ապագա սերունդներին փոխանցել ոչ թե սառեցված, այլ լուծված հակամարտություն։
Ահա զորքերը հետ են քաշվել...
Խնդիրն այն չէ, որ հակամարտության լուծման ցանկացած միջոց ինչ-որ մեկին կբավարարի, մյուսին՝ ոչ։ Ընտրություն կատարելով հակամարտությունը սառեցված պահելու, այսինքն՝ արագ լուծումից հրաժարվելու եւ մարդկային կյանքի արժեքի միջեւ, որը դրվում է հակամարտության լուծման խորանին, ես ամեն դեպքում ընտրում եմ երկրորդը, այսինքն՝ ավելի լավ է պահպանել այդ իրավիճակը, որը կա, բայց արյուն չի թափվում։





























