«Գազպրոմը» ռացիոնալ չի համարում Բելառուսի համար գազնի գնի իջեցումը։ Այս մասին հայտնել է հոլդինգի կառավարման փոխնախագահ Վալերի Գոլուբեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նրա խոսքով՝ կապույտ վառելիքի արժեքը Մինսկի համար ձեւավորվում է կոնկրետ բանաձեւով. Յամալո-Նանեցկի շրջանում արտադրության գինը՝ գումարած տեղափոխման ծախսերը։ «Այդ սկզբունքն է ստորագրվել։ Ինչու՞ մենք պետք է այսօր գազը Բելառուսին ավելի էժան վաճառենք, քան վաճառում ենք Ռուսաստանում»,- ընդգծել է նա։

«Գազպրոմի» ներկայացուցիչը խոստովանել է, որ գազի գնագոյացման տարբեր բանաձեւեր կան, մասնավորապես նավթային գործակիցների հետ կապված։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ Բելառուսը ինքնուրույն է ընտրել գործող սխեման։