Հայաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական սեկտորը քվեարկածների ցուցակները հրապարակելու կողմնակից են։ Այս մասին ապրիլի 9-ին՝ ՀՀ խորհրդարանում 4+ 4+ 4 ձեւաչափով քննարկման ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Հայաստանում ոչ մի իրավական ակտ չի արգելում հրապարակել այդ ցուցակները։ Հայաստանի իշխանությունների միակ պատճառաբանությունը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի որոշումն է։ Բացի այդ, հանրապետությունում չկա իշխանությունից բացի որեւէ այլ քաղաքական ուժ կամ ՀԿ, որը կպաշտպաներ քվեարկածների ցուցակները գաղտնի պահելը։

«Ստացվում է, որ իշխանությունն ուզում է պաշտպանել քվեարկության գաղտնիությունը, սակայն պաշտպանում է իրավունքը, որը ոչ ոք չի ուզում պաշտպանել։ Ավելին՝ ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը հակառակն են պահանջում՝ հրապարակել այդ ցուցակները»,- ասաց նա։