Ընդդիմության վստահված անձանց քվեարկության իսկությունը կարող են ստուգել: Այս մասին ապրիլի 9-ին՝ ՀՀ խորհրդարանում 4+ 4+ 4 ձեւաչափով քննարկման ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը վստահված անձանց առաջարկում է ծանոթանալ ընտրատեղամասերում քվեարկածների ցուցակներին, որոնք կկազմի տեղամասային ընտրական հանձնաժողովը: Դրանից հետո ընդդիմության վստահված անձինք ցանկության դեպքում կարող են համեմատել այդ ցուցակները: Ճշտելով այդ տվյաները ըստ բնակարանների, այդ թվում՝ վստահված անձանց հարազատների դեպքում, վստահված անձինք կարող են բողոք ներկայացնել կամ քաղաքացու հայցի հիման վրա կամ, եթե նա Հայաստանում չէ, նրա հարազատների:

Զուրաբյանը նշեց, որ նման տվյալներ հավաքելիս ընդդիմության վստաված անձինք բախվում են թիկնեղ տղաների, որոնք պահանջում են հեռանալ սեփական կամքով:

Դրան ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց. «Այդ դեպքում նրանք կարող են հրապարակել իրենց դիտարկումները համացանցում եւ գրել, որ իրենց ահաբեկում են, մենք չենք կարող շրջել բնակարաններով: Բարի եղեք, նայեք ցուցակը, եթե սխալ բան գտնեք, հայտնեք մեզ»: