Ընտրական գոծընթացը կարելի է որքան ուզում ես ազնիվ կազմակերպել, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները տվյալները փոխանցելիս հավելյալ ձայներ չեն նկարի: Այս մասին ապրիլի 9-ին՝ խորհրդարանում ԸՕ նախագծի շուրջ 4+ 4+ 4 ձեւաչափով քննարկումների ժամանակ, ասել է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Մենք ունեցել ենք նման դեպքեր. Տեղամասում մեկ արդյունք ենք ստացել, իսկ ԿԸՀ-ն այդ տեղամասից այլ արդյունք է հրապարակել: Պատկերավոր ասած՝ ինչ-որ տեղից հավելյալ 1000 ձայն էր ավելացել: Եթե չեք հյավատում, հաջորդ անգամ միասին կգնանք ԿԸՀ»,- ասել է Մարգարյանը:





























