Սիրիան եւ Ռուսաստանը Հալեպ քաղաքն ահաբեկչական խմբավորումներից ազատագրելու գործողություն են ծրագրում: Այս մասին Դամասկոսում ռուս խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձել են գրավել Հալեպի թաղամասերից մեկը: Ականանետային հարվածների հետեւանքով 18 մարդ է զոհվել, եւս 60-ը վիրավորվել է:

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Հալեպի շրջանում մեծ թվով զինյալներ են կենտրոնացել՝ շուրջ 1200: Դա վկայում է այն մասին, որ զինյալները հերթական հարձակումն են ծրագրում կառավարական զորքերի դեմ: