Այսօր՝ ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է մարմինների փոխանակում։

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի փոխանցմամբ, փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։

Հանձնաժողովը, սակայն, թվային տվյալներ չի ներկայացրել։