Հրաժարական տալու մասին հայտարարած Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նախազգուշացրել է, որ երկրում անկայունությունն անխուսափելի կլինի, եթե անմիջապես նոր կառավարություն չձեւավորվի: Այս մասին հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:
«Մեկ բան չի կարելի թույլ տալ. գործադիր իշխանության անկայունություն պատերազմի ժամանակ»,- ասել է նա՝ հավելելով, որ անհապաղ նոր կառավարություն չձեւավորելու դեպքում այդպիսի հեռանկարն անխուսափելի է:
Նա հայտարարել է, որ իր հրաժարականից հետո «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը կոալիցիայում կմնա:
Ապրիլի 12-ին Արսենի Յացենյուկի հրաժարականի մասին որոշումը կներկայացվի Գերագույն ռադա:





























