Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ողջունել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատումը եւ պայմանավորվել նպաստել տարածաշրջանում իրադրության կարգավորմանը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությունում:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում կողմերն անդրադարձել են նաեւ Սիրիայում տիրող իրադրությանը:
«Սիրիայում տիրող իրադրությունը քննարկելիս նախարարն ու պետքարտուղարը շեշտադրել են ռուս-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը՝ հրադադարի ամրապնման համար: Նախարարներն ընդգծել են ԻԼԻՊ-ի, Ջեբհաթ ան-Նուսրայի եւ դրանց հետ կապված ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի ամրապնդմանը հավատարմությունը:
Զրուցակիցները նաեւ աջակցություն են հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի ջանքերին՝ ուղղված Ժնեւում միջսիրիական բանակցությունների հերթական փուլի գումարմանը:
Քննարկվել են նաեւ համատեղ օրակարգի այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:




























