Հայաստանը բողոք է հայտնել Իսրայելին Ադրբեջանին զենք վաճառելու առիթով: Այս մասին գրում է Haaretz պարբերականը:
Հրապարակման համաձայն, Հայաստանի բողոքը հետեւել է ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղում հարձակման ժամանակ իսրայելական արտադրության ինքնասպան-անօդաչուի կիրառմանը:
«Երուսաղեմում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ հայկական կողմը բողոք է հայտնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների առիթով, որը կիրառվել է հայկական բանակի դեմ»,- գրել է իսրայելական պարբերականը:




























