ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լիբիայում միջամտությունն իր ամենամեծ սխալն է համարում: Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ ՏԱՍՍ-ի, նրան մի շարք հարցեր են տվել՝ յուրաքանչյուրին կարճ պատասխան ակնկալելով: Հարցերից մեկը վերաբերել է նախագահության ընթացքում նրա գործած ամենամեծ սխալին:

«Հնարավոր է՝ դա Լիբիա ներխուժման հաջորդ օրը նախապատրաստված ծրագրի ձախողումն է: Այդ ժամանակ ես դա ճիշտ քայլ էի համարում»,- ասել է Օբաման:

Անցյալ տարվա դեկտեմբերին պետքարտուղար Ջոն Քերրին խոստովանել էր, որ ԱՄՆ-ն սխալ է գործել Լիբիայում՝ հիշեցնելով այդ մասին նախագահի հայտարարությունը: Օբաման խոստովանել էր Լիբիայում ամերիկյան որոշ գործողությունների սխալը, քանի որ «Ամերիկան ամբողությամբ չի նպաստել ռազմական միջամտությունից հետո լեգիտիմ կառավարության կայացմանը»: