Ապրիլի 9-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գնդակոծության թիրախհը Քաբուլ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին է եղել: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Հեռուստաալիքը վկայակոչում է «Թալիբան» շարժման հայտարարությունը: CNN-ը խոստովանել է, որ «այս տեղեկությունը հաստատող լրացուցիչ տվյալներ չունի:

Ըստ ՏԱՍՍ-ի, Քերրին Քաբուլից հեռացել էր պայթյուններից առաջ: Այցի ընթացքում նա հանդիպել է երկրի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայի հետ: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաեւ «Թալիբան»-ին կոչ էր արել բանակցություններ սկսել իշխանությունների հետ: