«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումն ուժեր է կուտակում Հալեպ քաղաքի հյուսիս-արեւմուտքում: Այս մասին ասված է Սիրիայում հրադադարի հարցերի ռուսական կենտրոնի հաղորդագրությունում:
«Տեղի բնակիչներից եւ ապստամբական ուժերի կողմից ռուսական Կենտրոն ստացվող տեղեկությունների համաձայն, «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումն ուժեր է կենտրոնացնում Հալեպի հյուսիս-արեւմուտքում: Վերջին օրերի ընթացքում Մուհեյմ-Հանդրատ եւ Բալիրմուն բնակավայրեր ավելի քան 350 մարդ է ժամանել՝ զինտեխնիկայի ուղեկցությամբ»,- նշված է հայտարարությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ Սիրիայի վարչապետ Վաիլ Նադեր ալ-Հալկին հայտարարել էր, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու սիրիական կառավարական բանակը Հալեպի ազատագրման համատեղ գործողություն են մշակում:




























