Եվրահանձնաժողովը այս տարվա ապրիլին առաջարկ կներկայացնի Ուկրաինայի հետ առանց վիզա ռեժիմ ներդնելու համար՝ չնայած Նիդեռլանդներում կայացած հանրաքվեի արդյունքներին: Այս մասին ապրիլի 10-ին հայտնել է Reuters–ը, վկայակոչելով Եվրամիությունում իր աղբյուրը:

«Կարող է տպավորություն ստեղծվել, որ մենք անտեսում ենք հոլանդացիների կարծիքը, բայց մենք պետք է կատարենք մեր խոստումը Ուկրաինային, որը կատարել է բոլոր պայմանները »,- նշել է աղբյուրը: Նրա խոսքով փաստաթուղթը պարունակելու է մի կետ, որով ԵՄ-ն կարող է վերականգնել վիզային ռեժիմը միգրանտների հոսքի դեպքում:

Եվրահանձնաժողովի առաջարկը դեռ պետք է ստանա ԵՄ անդամ երկրների մեծամասնության ու Եվրախորհրդարանի հավանությունը: