ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այցելել է խաղաղության հուշահամալիրային պուրակ, որը կառուցվել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա ատոմային ռումբ նետելու հիշատակին, հայտնում է Kyodo գործակալությունը:

Քերրին դարձել է ԱՄՆ առաջին պետքարտուղարը, որը այցելել է Հիրոսիմա՝ 1945-ին ԱՄՆ կողմից այդ քաղաքի ռմբակոծությունից հետո:

Նա ծաղիկներ է դրել ատոմային ռումբի պայթյունի հետեւանքով զոհվածների հուշարձանին: Ընդ որում խորհրդանշական արարողությանը մասնակցել են նաեւ նրա գործընկերները Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից:

Քերրին նաեւ իր գրությունն է թողել հուշահամալիրի հյուրերի գրքում եւ հրապարակել այն իր թվիթերում: