Աջցենտրիստական թեկնածու Կեյկո Ֆուհիմորին՝ երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի դուստրը, ձայների 20.1 տոկոսի հաշվարկով հաղթում է Պերուի նախագահական ընտրությունների առաջին փուլում, բայց չի հավաքում ձայների 50 տոկոսը, հայտնում է Reuters–ը:
Նշում են, որ Ֆուխիմորին ստացել է ձայների 38.04 տոկոսը, երկրորդ տեղում տեխնոկրատ Պեդրո Կուչինսկին է ( 25.48 տոկոս), իսկ երրորդ տեղում՝ Վերոնիկա Մենդոսան՝ «Լայն ճակատից» ( 16.22 տոկոսով):





























