Ամերիկացի կոնգրեսական (Ռոդ Այլենդից) Ջիմ Լանգեւինը դատապարտել է Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա՝ դրանք համարելով վտանգավոր ու անխոհեմ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:
Կոնգրեսականի հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությամբ, որը սպառնում է ոչ միայն հայ ժողովրդի անվտանգությունը, այլեւ տարածաշրջանի անվտանգությանն ընդհանրապես:
Հրադադարի համաձայնագրի այս աղաղակող խախտումը, որը հանգեցրել է զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մահերի, ոչ միայն վտանգավոր է. այն նաեւ անխոհեմ է: Ադրբեջանի ագրեսիան եւ հռետորաբանությունը պետք է անհապաղ կասեցվի, այնպես, որ երկու կողմերը կարողանան հասնել հրադադարի ռեժիմի պահպանման եւ աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ»:





























