ՀՎ –ի տնօրեն Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ինքն ու իր ենթակաները չեն համաձայնի հարցաքննությունների ժամանակ կիրառել կտտանքներ՝ այդ թվում ջրով: Այս մասին նա պատմել է NBC News–ին տված հարցազրույցում:

«Ես չեմ համաձայնի կիրառել իմ լսած մեթոդներից ու մարտավարություններից մի քանիսը»,- ասել է նա: Բրեննանը հավելել է, որ իր գերատեսչության աշխատակիցները մտադիր չեն երբեւէ ջրով կտտանքներ կիրառել:

Նա նշել է, որ չի համաձայնի դրան, նույնիսկ եթե այդ հրամանը Միացյալ նահանգների նոր նախագահը արձակի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուներ սենատոր Թեդ Քրուզն ու գործարար Դոնալդ Թրամփը հայտարարել էին, որ ահաբեկչության դեմ պայքարի համար նպատակահարմար է կիրառել կտտանքներ՝ այդ թվում ջրով:

Ջրով կտտանքը թույլատրվել է 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, բայց 2009-ի հունվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հատուկ կարգադրությամբ արգելել է նման մեթոդները, հայտնում է Gazeta–ն: