ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում լարվածության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների դիրքորոշումն իհարկե անընդունելի է:Այս մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով ԵՏՄ ու ՀԱՊԿ կազմում Հայաստանի մնալու նպատակահարմարությանը՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, պատգամավորը ասել է «Ցավոք, ո՛չ ՀԱՊԿ-ում, ո՛չ էլ ԵՏՄ-ում նման վարքագիծը նորություն չէ, նման դիրքորոշում եղել է ոչ միայն Հայաստանի նկատմամբ: Այս վարքագիծը կիրառվում է նա Ռուսաստանի նկատմամբ: Ուկրաինական ճգնաժամի ու ռուս- թուրքական լարվածության կապակցությամբ ԵՏՄ ոչ մի երկիր չի աջակցել Ռուսաստանին»:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ԵՏՄ Միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում չանցավ, Մինասյանի կարծիքով . «Դա նույնքան անընդունելի է, քանի որ հենց այդ ժամանակ նրանք պետք է հավաքվեին իրենց դաշնակցի տանը ու նրան աջակցություն հայտնեին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այցելել է Հայաստան, ապրիլի 8-ին Երեւանում ծրագրված էր ԵՏՄ միջկառավարական խորհրդի անդամ երկրների նիստը: Սակայն ԼՂՀ ու Ադրբեջանի շփման գծում Բաքվի ագրեսիվ գործողությունների պատճառով Ղազախստանի պահանջով որոշում է կայացվել նիստը հետաձգել մինչեւ ապրիլի 12-ը ու այն անցկացնել Մոսկվայում: