Ղրղզստանի վարչապետ Սարիեւը երկուշաբթի հայտնել է, որ հրաժարական է տալիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ծանր լուրերը խախտում են հասարակությունում կայունությունը, ես որպես վարչապետ հրաժարական եմ տալիս» — ասել է Սարիեւը նախարարների խորհրդի արտահերթ նիստին:
Վարչապետի հրաժարականը նշանակում է ամբողջ կառավարության հրաժարականը: Ակնկալվում է, որ կառավարության գործող կազմը, վարչապետից բացի, կկատարի իր պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորում:
Ղրղզստանի կառավարությունում սկանդալը սկսվել էր Բալիչկի-Տամչի-Չոպլոն-Աթա Կորումդու ավտոճանապարհի շինարարության շրջանակում պետգնումների իրականացումը ստուգող հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հրապարակումից հետո: Հանձնաժողովի տվյալներով, տենդերի իրականացման ընթացքում, որի հաղթող է դարձել Ճանապարհների եւ կամուրջների «Լոնգ Հայ» չինական ցինդաոսյան կորպորացիան, խախտումներ են թույլ տրվել: Վարչապետը տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարար Արգինբեկ Մալաբաեւի հրաժարականն է պահանջել: Սակայն նախարարը վարչապետին մեղադրել է «Լոնգ Հայի» շահերի լոբբինգի համար: Վարչապետը հերքել է այդ մեղադրանքները, դրանք «զրպարտություն» կոչելով:





























