Նեպալում լեփ-լեցուն ավտոբուսը 300 մետր գլորվել է անդունդը։ «Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ զոհվել է առնվազն 12 մարդ, ավելի քան 2 տասնյակը վիրավորվել են։

Գործակալության տեղեկություններով՝ ավտոբուսը Կոտանգից մեկնում էր մայրաքաղաք Կատմանդու։ Ավտոբուսում եղել է ավելի քան 40 մարդ։

Կատարվածի պատճառները պարզվում են։