Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունը որեւէ արմատական քաղաքական փոփոխությունների չի հանգեցրել։ Այս մասին ապրիլի 12-ին՝ «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, որը քննարկմանը միացել էր տեսակապի միջոցով։

Նրա խոսքով՝ զինված բռնության էսկալացիա է տեղի ունեցել, սակայն բոլոր կարգավիճակային հարցերը մնացել են օդից կախված։ ԼՂՀ ճանաչում տեղի չի ունեցել։ «Մինսկի գործընթացը պահպանվում է։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մամուլի ասուլիսներ են տալիս, հայտարարություններ են անում, այսինքն՝ այդ ձեւաչափը չի անհետացել։ Էսկալացիան եղել է, սակայն որեւէ կոշտ քաղաքական հետեւանքների չի հանգեցրել»,- հավելեց Մարկեդոնովը։