Ադրբեջանի եւ ԱՄՆ նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Բարաք Օբամայի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում փոխհատուցում է Ադրբեջանին այն բանի համար, որ նա, ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, հրավիրված չէր Վաշինգտոնում անցկացվող միջուկային գագաթաժողովին։ Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա կարծիքով, այդ հանդիպման դրական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների քննակումն ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին հայտարարությունն է եղել։

Ալիեւի ելույթն, Իսկանդարյանի կարծիքով, ոչ մի հետաքրքրություն չի առաջացրել եւ կանխատեսելի է եղել։ Ալիեւ-Օբամա հանդիպումը կարեւոր իրադարձություն չի եղել, քանի որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում չի եղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։ «Ահմադինեջադը մեղադրանքներ հնչեցրեց ԱՄՆ-ի հասցեին։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ռուսաստանի՝ Իրանին С-300 համալիր չմատակարարելու ֆոնին Ահմադինեջադը հանդես չեկավ Եվրոպայի կամ Ռուսաստանի դեմ։ Սա նշանակում է, որ Իրանն իր թշնամի է տեսնում միայն ԱՄՆ-ին»,- նշեց քաղաքագետը։