Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի պալատը թանգարանի կվերածեն, գրում է National Geographic-ը։

Նախնական կանխատեսումների համաձայն՝ թանգարանը կբացվի 2016թ. սեպտեմբերին եւ կունենա 3.5-4 հազար նմուշ՝ Իրաքի պատմության տարբեր ժամանակահատվածներից։ Նախագիծը ներդրողների համար կարժենա 3.5 մլն դոլար։

Սա վերջին տարիներին երկրում բացված առաջին թանգարանը կլինի։ Իրաքի պաշտոնատար անձինք հույս ունեն, որ հաստատությունը Բասրա քաղաքի մշակութային վերածննդի խորհրդանիշը կդառնա։

Ավելի վաղ պլանավորվում էր Հուսեյնի թանգարանը բացել Բաղդադում։