Սիրիայում ապրիլի 13-ի վաղ առավոտից քաղաքացիները ակտիվորեն մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, հայտնում է ՍԱՆԱ պետական սիրիական լրատվական գործակալությունը։ Տեղական ժամանակով ժամը 07։00-ին բացվել են բոլոր 7300 ընտրատեղամասերը։ Երկրի բոլոր նահանգներում ընտրողների մասնակցության բարձր մակարդակ է նկատվում։
Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային խորհրդի 250 մանդատի համար պայքարում է 3500 թեկնածու։ Իդլիբ, Հալեպ, Ռաքքա, Դեր Զոր Դաարա նահանգներում, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքար է ընթանում, քաղաքացիները կարող են քվեարկել այլ շրջաններում հատուկ իրենց համար բացված տեղամասերում։
Քվեարկությունը կշարունակվի մինչեւ տեղական ժամանակով ժամը 19։00-ն (Երեւանի ժամանակով 20։00)։





























