ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵՏՄ երկրների վարչապետներին առաջարկել է քննարկել ԵՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպման նախապատրաստությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք խոսելու ենք այն մասին, թե ինչպես նախագահների մասնակցությամբ մեծ միջոցառում կազմակերպել»,- ասել է Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում։

ՌԴ վարչապետը կողմ է, որ ԵՏՄ երկրների վարչապետներն ավելի հաճախ հանդիպեն։

«Իմ կարծիքով մենք ամեն դեպքում մինչեւ վերջ չպահեցինք ավելի հաճախ հանդիպելու մեր խոստումները եւ ավելի հազվադեպ ենք հանդիպում»,- ասել է Մեդվեդեւը։

Նա առաջարկել է ավելի հաճախ օպերատիվ շփումներ անցկացնել։