Բունդեսթագը հունիսի 2-ին կքննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ՔԴՄ-ՔՍՄ միության խորհրդարանական  խմբակցության քարտուղար Միխայել Գրոսսե Բրյոմերին։ Քննարկման առանցքային թեման է լինելու, թե արդյոք Գերմանիայի խորհրդարանը 1915թ. Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերը կորակի որպես ցեղասպանություն։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ Բուդնեսթագում Ցեղասպանության վերաբերյալ քննարկումների ժամանակ, Գերմանիայի խորհրդարանի խոսնակը 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում կատարվածը նկարագրելիս օգտագործել էր ցեղասպանություն եզրը։ Բանաձեւը բուռն քննարկումներից հետո ուղարկվել էր վերամշակման։