Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին 2015-ին ընդհանուր առմամաբ 38.604 գրիվնա է վաստակել, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։
Հրապարակված հայտարարագրի համաձայն՝ այդ գումարն ամբողջովին գոյացել է նահանգապետի աշխատավարձից։
Բացի այդ, Սահակաշվիլին արտասահմանում հաշիվ ունի, որի վրա կա 57 հազար դոլար։ Ուկրաինայում բացած հաշվի վրա կա 5 հազար դոլար։
Հայտարարագրում նաեւ նշվում է, որ Սահակաշվիլին 2 կտոր հողատարածք ունի եւ մեկ տուն։
Իսկ Սահակաշվիլիի ընտանիքն ունի 754 քառ/մ մակերեսով բնակարան եւ արտասահմանյան հաշիվ՝ 48 հազար եվրոյով։
Ըստ հայտարարագրի՝ Սահակաշվիլին մեքենա չունի։





























