Բառնաուլի կենդաբանական այգում սատկել է մարտի վերջին ծնված կենգուրուի ձագը: Այս մասին գրում է FlashSiberia-ն:
«Անտառային հեքիաթ» կենդանաբանական այգում կենգուրուն վախեցել է լրագրողների եւ քաղաքի բնակիչների ֆոտոխցիկների լույսից եւ ձագուկին դուրս նետել պարկից: Այգու աշխատակիցները փոքրիկին մեռած են գտել:
Ըստ Gazeta-ի, փոքրիկը ծնվել է մարտի վերջին: Սկզբնական շրջանում նա դուրս չի եկել պարկից, բայց երբ դա տեղի է ունեցել, այգու ղեկավարությունն այցելուներին թույլատրել է լուսանկարել փոքրիկ կենգուրուին:





























