Lonely Planet պարբերականի աշխատակիցներն աշխարհի արտասովոր զուգարանների ուղեցույց են կազմել: Այս մասին հաղորդում է CNN-ը:

«Toilets: A Spotter's Guide» վերնագրով 128 էջանոց գրքում հավաքված են զուգարանների լուսանկարներ Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Զամբիայից, Չինաստանից, Ճապոնիայից եւ մի շարք այլ երկրներից:

Ուղեցույցի օգնությամբ կարելի է նաեւ տեղեկանալ անապատներում, լեռներում, ծովափերին կամ անմարդաբնակ կղզիներում տեղադրված զուգարանների մասին:

Ըստ Lenta-ի, գրքում տեղ են գտել նաեւ ֆուտուրիստական ոճով կամ, ասենք, խրճիթի տեսքով զուգարաններ: