Ամերիկացի Ալեխանդրո Ֆրագոսոն 94 ժամ հեռուստացույցի առջեւ է անցկացրել՝ անընդմեջ հեռուստացույց դիտելու համաշխարհային նոր ռեկորդ սահմանելով: Բրուքլինի բնակչի ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին գրում է The Digital Trends-ը:

Ըստ Lenta-ի, իր հաջողությունը տղամարդը բացատրել է երկու գործոնով. միջերկրածովյան դիետայով եւ տեխնոլոգիաներով: Դրանք Ֆրագոսոյին օգնել են հաղթահարել քունը եւ պահպանել արյան մեջ շաքարի մակարդակը: Փորձի ընթացքում նրա կողքին բժիշկ է եղել, որը վերահսկել է Ֆրագոսոյի վիճակը:

Բժշկի խոսքով, փորձի ավարտին նրա մոտ ուժեղ հալյուցինացիաներ եւ սրտամկանի հաճախակի կծկումներ են գրանցվել: Բացի այդ, նա իր կամքից անկախ անորոշ ժամանակով քնել է: