Եվրամիությունը շատ ուզում է օգնել Լեռնային Ղարաբաղի հարցով լուծում գտնելուն: Այս մասին լրագրողներին ապրիլի 14-ին հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ Հայաստանի հասարակական կազմակերպությունների աշխատունակության բարձրացմանը նվիրված դասընթացի շրջանակում:
Պատասխանելով ղարաբաղյան վերջին զարգացումների մասին հարցին՝ Սվիտալսկին նշել է, որ այն պետք է առանձին քննարկել: «Հիմա ես կարող եմ միայն հաստատել, որ Եվրամիությունը շատ ուզում է աջակցել խնդրի լուծում գտնելուն, քանի որ ԵՄ կարծիքով դա կբարելավի զարգացման հնարավորությունները Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա:




























