«Մաքուր ձեռքեր» հասարակական կազմակերպությունը ու Բանկային ծառայությունների օգտատերերի ասոցիացիան 3 մլն եվրո են պահանջել, որպեսզի հրաժարվեն թագավորի քույր Քրիստինայի նկատմամբ իրենց մեղադրանքներից: El Confidencial թերթը գրում է, որ Իսպանիայի թագավորի քրոջը կասկածում են իր ամուսնու՝ Ինյակի Ուրդանգարինի ֆինանսական խաբեություններին մասնակցելու մեջ:
Դատախազությունը Քրիստինայի նկատմամբ պահանջ չունի, միակ մեղադրող կողմը «Մաքուր ձեռքեր» կազմակերպությունն է: Եթե կազմակերպությունը որոշեր չառաջադրել մեղադրանք, Քրիստինան ինքնաբերաբար կդիտարկվեր որպես այս գործով ականատես այլ ոչ թե կասկածյալ:
Հիմա գործը քննում է ազգային ոստիկանության՝ տնտեսական ու հարկային հանցագործությունների դեմ պայքարի հարցերով ստորաբաժանումը:
Ֆինանսական չարաշահումների մասին դատավարությունը, որով անցնում է 17 մարդ, մեկնարկել է այս տարվա հունվարի 11-ին:
Դատախազության տեղեկություններով, «Նոոս ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարության կազմում էին նաեւ Քրիստինայի ամուսինն ու նրա նախկին գործընկեր Դիեգո Տորրեսը, իրականում քողարկում էր Բալեարյան կղզիների ու Վալենսիայի բյուջեներից խոշոր գումարներ ստանալու ու հետագայում յուրացնելու ծրագրերը: Համարվում է, որ հանցակիցները այդ ձեւով ավելի քան 6 մլն եվրո են յուրացրել:





























