Ուկրիանայի Գերագույն ռադան խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանին նշանակել է վարչապետի պաշտոնին, փոխանցում է Ունիան-ը:

Կոալիցիայի ժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին պաշտոնապես ներկայացրել են Վլադիմիր Գրոյսմանի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար: Այդ որոշման կողմ են քվեարկել կոալիցիայի ժողովի բոլոր մասնակիցները, բացառությամբ մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ ձայնի: