Եթե ինչ-որ մեկը որոշել է խեղդվել, նրան արդեն անհնար է փրկել: Այս մասին «ուղիղ միացման» ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով 12-ամյա աղջկա հարցին, թե եթե խեղդվելիս լինեն Պորոշենկոն եւ Էրդողանը, ինքն ում կփրկեր առաջինը:
«Այսպես պատասխանեմ: Եթե ինչ-որ մեկը որոշել է խեղդվել, նրան արդեն անհնար է փրկել: Բայց մենք, իհարկե, պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել մեր ցանկացած գործընկերոջ, եթե նա ինքը դա ցանկանա»,- ասել է ՌԴ նախագահը:





























