Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 15-16-ին կայցելի Պեկին։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Չինաստանի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ:

Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի հուշագիր, որով Հայաստանի Հանրապետությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում կստանա երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: