Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է երկրի կառավարության նոր կազմը, փոխանցում է «112 Ուկրաինան»:
Հաղորդվում է, որ նոր կառավարության ղեկավար է դառնալու վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:
Որոշումը պաշտպանել է 239 ազգային պատգամավոր:

Խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյ Պարուբին ընտրվել է Ռադայի նախագահ: