Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ուղիղ կապի» ժամանակ հարցրել են ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների մասին ու հետաքրքրվել, թե ով է ավելի վատ ՝ Հիլարի Քլինթոնը, թե Դոնալդ Թրամփը:

«Մենք պետք է փնտրենք նրանց, ովքեր ավելի լավն են: Մեր պատմության մեջ եղել են պահեր, երբ մենք սերտ համագործակցել ենք ու լավ արդյունքների հասել: Եվ այսօր էլ կան նման օրինակներ»,- ասել է նախագահը:

Նման օրինակներից մեկն է ԱՄՆ հետ ընդհանուր պայքարը ահաբեկչության դեմ:

Ընդ որում նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է գործի ոչ թե ուժի ու կայսերական նկրտումների դիրքերից, այլ հարգի գործընկերներին՝ այդ թվում Ռուսաստանին: